Ասոցիացիաներ
Հայ օգնության ֆոնդ
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հիմնադրվել է 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո ու վերջին 20 տարիներին ի թիվս այլ ծրագրերի իրականացրել է բժշկական ուղղվածության մի շարք ուշագըրավ նախագծեր։
Այսօր մեր երկրի առողջապահական համակարգի բազմաթիվ առաջատար մասնագետներ ժամանակին հենց ՀՕՖ-ի օժանդակությամբ են կարողացել վերապատրաստվել արտերկրում ու ծանոթանալով նորագույն մեթոդներին՝ դրանք ներդրել Հայաստանում։
Այս հոդվածում, սակայն, ուզում ենք ներկայացնել մեր կարծիքով առավել հետաքրքիր և հաջողված ծրագրերից մեկի՝ մարզային բժիշկների վերապատրաստման մանրամասները, որը սկիզբ է առել 2005թ.։
Ծրագրի նպատակն է բարձրացնել ՀՀ մարզերի բնակչության առողջապահական սպասարկման որակը` աջակցելով այնտեղ աշխատող բժիշկների շարունակական ուսուցմանը՝ ուղղված նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը, մարզերի և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը։
Այս ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից։ Անմիջական իրականացնողը ՀՕՖ-ն է` ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության համագործակցությամբ։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում որակավորում բարձրացնող շարունակական բժշկական կրթությունը եվրոպական երկրների համեմատությամբ գտնվում է ոչ լիարժեք մակարդակի վրա։ Հեռավոր շրջանների բնակիչները գրեթե հնարավորություն չունեն օգտվելու Երևան քաղաքի առողջապահական ռեսուրսներից։ Այդ պատճառով էլ ծրագիրը նպատակ ունի օժանդակելու Հայաստանի մարզային բժիշկների վերապատրաստմանը` նրանց հնարավորություն տալով ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ և ծանոթանալու մասնագիտական նոր մոտեցումներին, մեթոդներին և տեխնոլոգիաներին։
Հայաստանում ներկայումս գոյություն չունի մեկ միասնական կրթական համակարգ, որը պետք է զբաղվի շարունակական բժշկական կրթության կազմակերպմամբ։ Այս ծրագիրը ստեղծված է Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների և ՀՕՖ Բժշկական ծրագրի օրինակով և նպատակներից մեկն էլ Հայաստանի շրջաններում բժիշկ-մասնագետների ցանցի ձևավորումն է։ Հետաքրքիրն այն է, որ Զալցբուրգի միջազգային սեմինարների և ՀՕՖ Բժշկական ծրագրով վերապատրաստված բժիշկներն իրենց հերթին վերապատրաստում են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բժիշկներին` ստեղծելով արդյունավետ գործող մի շղթա։
Վերապատրաստման նպատակով ընտրվել են տարբեր մասնագիտացումներ ունեցող 125 բժիշկներ` հանրապետության բոլոր մարզերից։ Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են մայրաքաղաքի առաջատար բժշկական հաստատություններում՝ «Արաբկիր», «Քանաքեռ-Զեյթուն», «Նորք-Մարաշ», «Ստրես», «Էրեբունի», «Մալաթիա», «Շենգավիթ» բժշկական կենտրոններում, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, «Դիագնոստիկա» ախտորոշիչ կենտրոնում, ԵՊԲՀ համալսարանական կլինիկաներում, Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ռադիոլոգիայի հանրապետական կենտրոնում, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, «Առիթմոլոգիական սրտաբանական խումբ» կլինիկայում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում։
Վերապատրաստման դասընթացների վերջում բժիշկները հանձնում են համապատասխան գործնական քննություն, ինչպես նաև կլինիկական դեպքի նկարագրության մեկ ռեֆերատ` երաշխավորված վերապատրաստման ղեկավարի կողմից։
Վերապատրաստման ընթացքում բոլոր բժիշկները մասնակցում են համակարգչային դասընթացներին։ Ընդ որում նախապես որոշվում է նրանց բազային մակարդակը, ապա ընտրվում է համապատասխան ուսումնական ծրագիր։ Իսկ վերապատրաստման վերջում` թեստավորումից հետո, նրանք բոլորը ստանում են համապատասխան վկայականներ։
Ուսումնառության ժամանակ բժիշկները նաև այցելում են Հանրապետական գիտաբժշկական գրադարան, ծանոթանում համաշխարհային էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու մեթոդներին։ Տեղեկատվական այս աղբյուրները օգտագործվում են վերապատրաստման վերջում ներկայացվող ռեֆերատները կազմելիս։ Բժիշկները մասնակցում են նաև բազմաթիվ սեմինարների, որոնց կազմակերպիչներն են` «Առիթմոլոգիական սրտաբանական խումբ» կլինիկան, Անեսթեզիոլոգների ասոցիացիան, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Երևանի պետական բժշկական համալսարանը։
Ծրագրի կարևոր գործառույթներից մեկն էլ մարզային հիվանդանոցներին բժշկական սարքավորումների տրամադրումն է։ Այս առումով կարելի է առանձնացնել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրին և Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցին համակարգչային շերտագրման սարքեր հատկացնելը։ Բնական է, որ տեսական գիտելիքներին զուգահեռ արդիական սարքավորումներ ունենալը անհամեմատ մեծացնում է մարզային հիվանդանոցներում աշխատող բժիշկների ներուժը և բարձրացնում բնակչության առողջապահական սպասարկման որակը։
Ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասերից է ՀՀ մարզերի և մայրաքաղաքի միջև բժշկական տեղեկատվական ցանցի հիմնադրումը, որի նպատակն է մարզերում աշխատող և գիտական ինֆորմացիայից կտրված բժիշկներին պարբերաբար իրազեկել մայրաքաղաքում տեղի ունեցող բժշկական միջոցառումների մասին, ինչպես նաև դեպքերի քննարկման և խորհրդատվության նպատակով կապ ստեղծել մարզերում աշխատող բժիշկների և մայրաքաղաքի առաջատար մասնագետների միջև։
ՀՕՖ բժշկական ծրագրերը Հայաստանում շարունակական բնույթ են կրում և անընդհատ ընդգրկում են առողջապահական նորանոր ոլորտներ։ Կազմակերպիչները, վերլուծելով և ճշգրիտ գնահատելով ՀՀ առողջապահական համակարգի իրական վիճակը, միշտ էլ իրենց ուշադրության և հոգածության առարկա են դարձնում այն ամենաէականը, որն, իրոք, հրատապ բարելավման ու բարեփոխման կարիք ունի։
Կարդացեք նաև
Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ստեղծվել է 2002 թ․ Պարունակ Զելվեյանի հետևողական և նպատակասլաց ջանքերի արդյունքում: 2005 թ. ՀԲԱ-ին միացավ Հայ բժիշկների միությունը՝ Պրոֆեսորներ Կառլեն Ադամյանի, Վաչագան Այվազյանի...
1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...
1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն